Էրդողանը հաստատել է Թուրքիայի նոր կառավարության կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հաստատել է Թուրքիայի նոր՝ 65-րդ կառավարության կազմը, որը ներկայացրել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նոր կառավարության կազմը հրապարակվել էր Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ իրենց պաշտոնները նոր կառավարությունումում պահպանել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Կառավարության նոր անդամների թվում են ֆինանսների նախարար Նաջի Աղբալը, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար` Նաբի Ավջըն, ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, հայտնում է RIA Novosti-ն:
Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում կհայտարարվի Թուրքիայի կառավարության ծրագիրը, ինչից հետո խորհրդարանը կառավարությանը վստահության քվե կհանձնի: