Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագրից. ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիությունը կորցնում է Անկարայի վստահությունը՝ խաղալով երկակի ստանդարտների քաղաքականություն, հայտնում է Trend-ը:
«Եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունները, Անկարան կարող է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե երկիրը իրականացրել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման համար անհրաժեշտ 72 պայմաններից 69-ը
Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել էր, որ Թուրքիան արդեն կասկածում է, որ վիզային ռեժիմ է սահմանվելու ԵՄ-ի հետ: