Բաժիններ՝

Ադրբեջանը խոշոր հանգույց կստեղծի Չինաստանից Եվրոպա ապրանքների տարանցման նպատակով

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունն ու գերմանական DHL ընկերության ղեկավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանում ստեղծել խոշոր լոգիստիկական հանգույց, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովին:

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում՝ երկու կողմերի պատվիրակության հանդիպման արդյունքում:

«Այդ հանգույցում կկենտրոնացվեն Չինաստանից եկող բեռները, որոնք հետագայում պետք է տեղափոխվեն Թուրքիա, Եվրոպա, Ռուսաստան և այլ երկրներ»,- հայտնել է Ազմամեդովը:

Հանդիպման արդյունքով՝ կողմերը ստորագրել են մտադրությունների մասին արձանագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս