Սիրիայում հրադադարը կարող է ձախողվել, եթե բռնությունները չդադարեն. ԱՄՆ Պետդեպ
Սիրիայում զինադադարի ռեժիմը կարող է ձախղվել, եթե բռնությունները չդադարեն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Եթե բռնությունները Սիրիայում շարունակվեն, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է փլուզվում հրադադարի ռեժիմը»,- ասել է նա:
Թոները կոչ է արել Ռուսաստանին ու Իրանին ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: «Մենք դեռ դա չենք տեսնում»,- ասել է նա:
Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը խոստովանել է, որ «հարկավոր է երկու բան՝ որ Ռուսաստանն ավելացնի ճնշումը ռեժիմի վրա, և որպեսզի ռեժիմը դա լսի»:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը ու կոալիցիայի նրա գործընկերներները իրենց կողմից ճնշում են գործադրում Սիրիայի ընդդիմության վրա:
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը գործում է փետրվարի 27-ից: Այն չի տարածվում ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման վրա:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի Լաթաքիա նահանգում ահաբեկչություններին զոհ է դարձել ավելի քան 120 մարդ: