Բաժիններ՝

Կայացել է Վրաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ստամբուլում ընթացող Համաշխարհային հումանիտար առաջին գագաթաժողովի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները: Էրդողանը ու Մարգվելաշվիլին քննարկել են Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին առնչվող հարցեր:

«Հանդիպմանը Թուրքիայի նախագահը նշել է, որ Վրաստանն անպայման պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- Էրդողանի խոսքերը փոխանցել է Մարգվելաշվիլիի ադմինիստրացիայի պետ Գեորգի Աբաշիշվիլին:

Կողմերը քննարկել են նաև կարևոր ռազմավարական նախագծեր, որոնք երկու երկրները իրականացնում են Ադրբեջանի հետ:

Քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որի ժամանակ Էրդողանը հույս է հայտնել, թե այս տարի նախագիծը կավարտվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031