«ԵՄ-ն պետք է պայքարի Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ». Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը Ռիգա այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է պայքարեն «Ռուսաստանի ծավալած ապատեղեկատվական արշավի դեմ», ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի լավացմանն ու ձգտեն ուժեղ ու միասնական Եվրամիության։
«Մեր համերաշխությունը չի սահմանափակվում խոսքերով։ Մեզ անհրաժեշտ է միասին պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ»,- նշել է Գաուկը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի նախագահների հետ Ռիգայում կայացած հանդիպմանը։
Նա խոստովանել է, որ ԵՄ-ն այսօր բախվում է հայտնի «միասնականության խնդիրների հետ»։
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ և միասնական Եվրամիություն»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։