Ռուս զինվորականները վերջին օրերի ընթացքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին են փոխանցել 4.4 տոննա հումանիտար օգնություն:
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը:
Քաղաքական կյանքում ներկայումս բուռն քննարկումների շրջան է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը, բացի մեկը մյուսի հետ հնարավոր նախընտրական դաշինքների շուրջ բանակցություններից, նաև ակտիվ քննարկում են կուսակցությունների նախընտրական ցուցակներն ու անելիքները։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ձևավորվում է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք, որում ներգրավված են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները
«Ինչ էլ ուզում են ասեն, դա ՀՀԿ-ից հետո 2-րդ ամենամասսայական կուսակցությունն է, որը կարողացել է իր շուրջ համախմբել բավականին լուրջ կադրեր, բավականին լուրջ ազդեցություն ուներ գրեթե բոլոր մարզերում և ուներ բավականին լուրջ վարկանիշ ունեցող առաջնորդ»։
Չնայած ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը որոշակիորեն սահմանափակում է տարբեր հարցերի շուրջ Թուրքիայի կողմից ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, սակայն մյուս կողմից էլ, ինչպես երևաց վերոնշյալից, ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար սպառնալիքների դեպքում հանդիսանում է «հովանոց», որի տակ նա թաքնվում է՝ շահարկելով կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը։
Գագիկ Ծառուկյանի պարագայում, թերևս, հստակ է, որ հիմնականում նրա անձի շուրջ կհավաքվեն ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ից հեռացածները: Միգուցե նաև նրան միանան վերջին շրջանում ստեղծված որոշ շարժումներ, որոնք կապվում են Ծառուկյանի անվան հետ, և իրենք էլ չեն հերքում, որ նրա վերադարձի դեպքում դաշինք կկազմեն: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի և Գագիկ Ծառուկյանի միանալուն՝ մեկ դաշինքի շրջանակում, ապա, թերևս, մի քանի ռիսկեր կան: Իհարկե, չի կարելի ոչինչ բացառել, որովհետև, այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանի հետ սերտորեն քննարկվում է Վարդան Օսկանյանի անունը, և չբացառենք, որ վերջինս կարող է հակված լինել Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հարցին:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
«Հատկապես վերջին 3-4 տարիներին միակ ֆորմատը, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միաժամանակ նստում են և քննարկում են հարց, դա ԼՂՀ խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Ռուսաստանը հայտնվել է Bloomberg Innovation Index-ի նորարարական տնտեսությունների վարկանշային աղյուսակում՝ իջնելով 14 կետով։ Դա ամենազգալի նվազումն է վարկանշային աղյուսակում ներառված երկրների թվում։
Եթե Ռուսաստանը չմիջամտեր Սիրիայի հակամարտությանը, ահաբեկիչները Դամասկոսը կգրավեին 2-3 շաբաթվա ընթացքում, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ պետք է հավանության արժանանա խորհրդարանի անդամների կողմից, հայտնում է BBC-ն։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«Ծառուկյանի վերադարձի որոշումն իշխանական նախընտրական կոմբինացիայի բաղադրիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար է գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց, գրում է «Վզգլյադը»։
Ֆրանսիայի նախկին վարչապետ և երկրի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու Մանուել Վալսը արձագանքել է Եվրամիության վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
«Առաջիկայում Դուք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանաք անձամբ պարոն Ծառուկյանից, ինձնից և մեր մյուս գործընկերներից։ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ հստակ ասել է, որ իր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առջև, որոնց նպատակը մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելն է»:
Վրաստանի 80 ոչ կառավարական կազմակերպություններ են ուղերձով դիմել Վրաստանի կառավարությանը, որտեղ պահանջում են հրապարակել պայմանագրի մանրամասները, որոնք ձևակերպվել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան գազի տարանցման վճարման վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ Թուրքիայի Էդիրնե նահանգի Արդարադատության պալատ բողոք է ներկայացվել, որտեղ վերջինիս պահանջում են զրկել պատգամավորական մանդատից ու քաղաքացիությունից։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Շամհանիի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում իրավիճակի զարգացումն ու երկու երկրների համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ստուգվում է սահմանամերձ գոտում տեղակայված ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության աստիճանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԴ դիվանագետների նկատմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունների հավաքագրման ակտիվության մասին, հայտնում է Interfax-ը։
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, այսօր մեկնարկել են դրա նոր ղեկավարի ընտրությունները, հայտնում է Եվրախորհրադարանի մամուլի ծառայությունը։
Ամերիկահայ հայտնի երաժիշտը Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «ժուլիկ» է անվանել Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլին, որը առնչություն ունի ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված փաստաթղթի հետ՝ իբրև Մոսկվան կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Ես գրեթե վստահ եմ, որ Մոսկվայում՝ Թրամփի հյուրանոցի համարում, հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։
Ղրղըզստանի կառավարությունը երեկ՝ հունվարի 16-ին, Դաչա-Սուու ավանում՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մերձակայքում կործանված թուրքական Boeing 747 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի և տուժածների ընտանիքներին կհատկացնի 70 հազարական սոմ՝ 1000-ական դոլար։
Պայթուցիկ նյութեր թուրքական ACT Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռի կործանման վայրում չեն հայտնաբերվել, Interfax-ին հայտնել է Ղրզըզստանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Բակիտ Սեիտովը։
Հանրապետականի վրա տեղեկատվական հարձակման նոր փորձ է արվում բոլոր ուղղություններով: Ձեռագիրը՝ ծանոթ, ձանձրալի և պարզունակ: