
Իրանն ու ՌԴ-ն քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Շամհանիի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում իրավիճակի զարգացումն ու երկու երկրների համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Շամհանին ու Պատրուշևը բանակցություններ են անցկացրել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Մոսկվայի և Թեհրանի համագործակցության վերաբերյալ՝ կապված Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հետ, մասնավորապես, ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի»։
Կողմերը զրույցի ընթացքում հաստատել են Մոսկվայի և Թեհրանի մշտական խորհրդատվությունների կարևորությունը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ։