Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 78 քաղաքացի

Վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 78 քաղաքացի. ըստ aliq.ge-ի՝ այս տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:

Նախարարության փոխանցմամբ՝ երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքիայի, Եմենի, Հնդկաստանի, Կամերունի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Սոմալիի, Չինաստանի և այլ պետությունների քաղաքացիներ:

Արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք:

«ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 78 քաղաքացու: Միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ արտաքսվել է 78 անձ: Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց համար սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930