
Ստրասբուրգում անցկացվում են Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններ

Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, այսօր մեկնարկել են դրա նոր ղեկավարի ընտրությունները, հայտնում է Եվրախորհրադարանի մամուլի ծառայությունը։
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը 2016թ. նոյեմբերին հայտարարել էր կառույցի ղեկավարի պաշտոնից հեռանալու և 2017թ. Գերմանիայում կայանալիք կայանալիք խորհրդարանական ընտրություններում Սոցիալ-դեմոկրատական կուսակլցության ընտրացուցակը գլխավորելու մասին։
Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունն անցկացվում է գաղտնի կերպով։ Այդ պաշտոնին հավակնում է ընդհանուր առմամբ 7 պատգամավոր, սակայն հաղելու առավել մեծ շանսեր ունեն երկուսը՝ ԵԺԿ-ի անդամ 63-ամյա Անտոնիո Տայանին և 58-ամյա սոցիալիստ Ջաննի Պիտելլան։
Ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ կհաղթանակի Տայանին։
Վեհաժողովի նոր նախագահը պետք է ընտրվի քվեաթերթիկների բացարձակ մեծամասնությամբ՝ 50% գումարած 1 ձայն։