Ոստիկանությունը հորդորում է ընդհատել «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցները

Ոստիկանությունը զգուշացնում է զեղծարարությունից խուսափելու համար ընդհատել «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցները. այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,-նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հորդորում է երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:

«Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր: Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին»,- նշում են ոստիկանությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930