Թրամփը շտապ հանդիպում է հրավիրել Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի հետ կապված. իսրայելական լրատվամիջոց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց այս պահին հանդիպում է անցկացնում իր գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու Իրանի կողմից Հորմուզի նեղուցը նորից փակելու հարցը, հաղորդել է իսրայելական 12-րդ ալիքը։
Ավելի վաղ Իրանը վերականգնել էր կարեւորագույն ջրային ուղու սահմանափակումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի դադարեցնի Իրանի հետ կապված նավագնացության շրջափակումը։
12-րդ ալիքի տվյալներով՝ վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի եւ իրանցի պաշտոնյաների հետ։
CNN-ն իր հերթին հաղորդել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել են Սպիտակ տանը։



