«Հանրապետականի վրա տեղեկատվական հարձակման նոր փորձ է արվում բոլոր ուղղություններով». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետականի վրա տեղեկատվական հարձակման նոր փորձ է արվում բոլոր ուղղություններով: Ձեռագիրը՝ ծանոթ, ձանձրալի և պարզունակ:

Ապատեղեկատվությունների հիմնական թիրախներն են՝

1. Վարչապետը, որին փորձում են հակադրել հանրապետական այլ գործիչներին;
2. Ազգային Ժողովի հնարավոր վերադասավորումների համատեքստում՝ Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանն ու ես:
3. ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավարությունը՝ “առաջին կին” վիրտուալ փառասիրական սյուժեի ներքո:
4. Միևնույն տարածքում առաջադրվող ՀՀԿ հիմնական ռեյտինգային թեկնածուները:

Նպատակները պարզ են՝ անվստահություն, ջլատում, պառակտում, ամբիցիաներ և այլն:

Ստացվելո՞ւ է՝ ՈՉ: Քանզի այդ տեղեկատվական կտերը բացի իրենց հեղինակներից ուրիշ ոչ մեկ չի ուտում:

Կհանդիպենք ընտրարշավին »:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031