Բաժիններ՝

Օրը որքան աղ պետք է օգտագործեն մեծահասակները

Աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տվյալները ցույց են տալիս, որ աղ շատ են օգտագործում նաև Հայաստանում.

Օրվա ընթացքում օգտագործվող աղի միջին քանակը կազմում է 9.8 գրամ:

Կարդացեք նաև

Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակ (35%) կանոնավոր կերպով աղ կամ աղային սոուսներ է ավելացնում սննդին՝ ուտելուց առաջ կամ ընթացքում:

Բնակչության շուրջ 31%-ը հաճախ օգտագործում է շատ աղ պարունակող վերամշակված սնունդ:

Տղամարդիկ ավելի հաճախ են ավելացնում աղ սննդին և օգտագործում աղով հարուստ վերամշակված մթերքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝ մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ (մոտավորապես 1 թեյի գդալ):

Երեխաների դեպքում աղի օգտագործումը պետք է լինի ավելի քիչ՝ կախված տարիքից:

Ինչպե՞ս նվազեցնել աղի օգտագործումը

▫️ Սնունդ պատրաստելիս փորձեք նվազեցնել աղի օգտագործումը, պահպանելով սննդի իրական համը:

▫️ Միայն համտեսելուց հետո ավելացրեք աղ:

▫️ Սահմանափակեք աղով հարուստ նախուտեստների և վերամշակված մթերքների օգտագործումը:

▫️ Ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտակներին և ընտրեք ավելի քիչ նատրիում պարունակող ապրանքներ:

▫️ Ձեր սննդակարգում ավելացրեք մրգերի և բանջարեղենի քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930