Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մարդատար ավտոմեքենան մեխ արագությամբ մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20-ը վիրավորվել է։ Տուժածների թվում կան երեխաներ, գրում է The Guardian-ը։
Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ն: Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:
2017 թվականին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով:
Ավստրալահայ քաղաքական գործիչ, գործարար Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Նոր Ուելս նահանգի վարչապետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է արդար, թափանցիկ պայմաններում մրցակցել այն քաղաքական ուժերի և դաշինքների հետ, որոնց կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, գաղափարախոսությունից:
British American Tobaccо-ն (BAT)՝ ծխախոտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, պայմանավորվածություն է ձեռք բերել 49,4 մլրդ դոլարով Reynolds American-ի բաժնետոմսերի 57,8 տոկոսը գնելու շուրջ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հստակ և դիպուկ է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
«Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին աղմկահարույց էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ կգումարի հունվարի 26-ին:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամները տարակարծություններ են ունեցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:
Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին:
Եթե խոսենք շատ քիչ թվով, բայց գերակա ճյուղերի մասին, շատերը կընդունեն, որ մեզ համար Հայաստանում կրթությունն այն քիչ ճյուղերից մեկն է, որ կարող է ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային և նույնիսկ ավելի լայն մասշտաբով կենտրոն։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ:
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
Նիստի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, այո, ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի աշխատանքները»,- Armtimes.com-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ նա ՎՊ նախագահի պարտավարություններից ազատված է, քանի որ արձակուրդ է վերցրել:
«Ոչ մի ձևով մենք բանակցություններում ներգրավված չենք, չնայած որոշ առաջարկություններ լինում են, բայց այդ բոլորը հենց սկզբից անհեթեթ են մեզ դիմելու պահով, որովհետև մեր կեցվածքը վաղուց շատ հստակ և պարզորոշ է՝ այս վարչախմբի օրոք ընտրությունների հետ կապված ցանկացած ակնկալիքի առումով, այսինքն՝ այս վարչախմբի օրոք Հայաստանում, ցավոք, չեն կարող իսկական ընտրություններ լինել, և ապրիլին ակնկալվող չակերտյալ ընտրությունները նույնն են լինելու, ինչ նախկինում, նույնիսկ մի քիչ ավելի վատը, որովհետև ավելի նախապատրաստված ձևով այս ամեն ինչը մատուցվելու է, հետևաբար, այո, դաշինքները ձևավորվում են, մենք ներգրավված չենք նման նախաձեռնությունների մեջ»։
168.am-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ պիտի հստակեցվեր, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
2012 թվականից Ասանժը թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում է և երկյուղում է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
«Այն նպատակները, որ հետապնդում էին սահմանադրական բարեփոխումները, իրականություն են դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: