Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին ՌԴ-ի դիվանագետներին հավաքագրելու փորձերի մեջ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԴ դիվանագետների նկատմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունների հավաքագրման ակտիվության մասին, հայտնում է Interfax-ը։
«Եթե խոսենք հավաքագրման մոտեցումների մասին, մենք չենք հրապարակել այդ հաշվով ողջ վիճակագրությունը, սակայն վերջին մի քանի տարում, հատկապես Բարաք Օբամայի ադմինիստրացիայի երկրորդ ժամկետի ժամանակ դեպքերը ավելացել են»,- հայտնել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նման «ոչ ընկերական ակտիվությունը» ռուս դիվանագետների նկատմամբ ավելանում է։
«Մեզանում նման մոտեցումներ եղել են անցած տարվա ապրիլին։ Աննախադեպ է, դեսպանության երկրորդ մարդու մակարդակով, դեսպանորդ-խորհրդականի մակարդակով եղել է համագործակցության առաջարկ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ մեկ այլ դիվանագետի էլ փորձել են հավաքագրել՝ նրա բացակայության ժամանակ մեքենայում գցելով 10 հազար դոլար՝ առաջարկելով համագործակցել։
«Գումարները ներկայումս աշխատում են հանուն ռուսական պետության»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։