«Թանկարժեք տղաներն» ու արտոնյալ հիմնադրամը. բյուջետային միջոցների բաշխման նոր սխեման

ԿԳՄՍ նախարարությունն օրերս դարձյալ երկու դրամաշնորհ է հատկացրել ՔՊ-ական պատգամավորի ամուսնու տնօրինած Կինոյի հիմնադրամին։ Առաջին դրամաշնորհի չափը  43 միլիոն 454 հազար դրամ է՝ որպես «Թանկարժեք տղաներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության նպատակով ներդրումների մասնակի վերադարձ։

Ի դեպ, այս ֆիլմը կոմերցիոն է, ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է։

Այս օրերին ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հենց Արշո Հարությունյանին էր ընտրել՝ «Թանկարժեք տղաները» ֆիլմի համար։

Հաջորդ դրամաշնորհը հիմնադրամը ստացել է որպես «Սևանիկ» անիմացիոն հեռուստասերիալի արտադրության նպատակով ներդրումների մասնակի վերադարձ․ պայմանագրի գինն այս դեպքում կազմել է շուրջ 16 միլիոն դրամ (15 միլիոն 953.175 դրամ)։

Կարդացեք նաև

Կինոյի հիմնադրամի տնօրենն «Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինն է՝ Դավիթ Բանուչյանը։ 2024 թվականին պարզ դարձավ, որ Կինոկենտրոնի փոխարեն՝ գործելու է Հայաստանի կինոյի հիմնադրամը, իսկ արդեն հուլիսից նորաստեղծ հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնեց հենց նա։

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այս հիմնադրամին ուղղված միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրերին։

Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին․ «․․․Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412-Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը․ արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930