Բաժիններ՝

Ադրբեջանցի ականաձիգները մարզումներ են իրականացնում սահմանամերձ գոտում

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ստուգվում է սահմանամերձ գոտում տեղակայված ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության աստիճանը։

Հաղորդվում է, որ CARDOM ինքնագնաց համալիրների 120 միլիմետրանոց ականանետային հաշվարկները ներգրավված են գործնական պարապմունքներում, որոնք անցկացվում են լեռնային-անտառային և հարթավայրային տեղանքում։

Նշվում է, որ մարզումների ժամանակ օգտագործվում են մարտական ականներ, անձնակազմը իրականացնում է թիրախների հայտնաբերման հանձնարարություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031