
«Brexit-ի մասին պայմանագիրը պետք է հաստատի խորհրդարանը». Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ պետք է հավանության արժանանա խորհրդարանի անդամների կողմից, հայտնում է BBC-ն։
«Ես կարող եմ այսօր հաստատել, որ կառավարությունը կկայացնի վերջնական համաձայնագիր, որը կհամաձայնեցվի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, խորհրդարանի երկու պալատների կողմից, մինչ ուժի մեջ մտնելը»,- ասել է Մեյը։
Թերեզա Մեյի խոսքով՝ Brexit-ի մասին բանակցություններում անհրաժեշտ է գնալ փոխզիջումների, իսկ խորհրդարանը պետք է օգնի կայացնել ճիշտ որոշում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը ելույթ է ունենում Լոնդոնում։ Ավելի վաղ տարածվել էին նրա ելույթի հիմնադրույթները։
Մեյը անհրաժեշտ է համարում Եվրամիության հետ կնքել «նոր և իրավահավասար գործընկերություն», որտեղ Բրիտանիան կմնա ԵՄ-ի դաշնակիցն ու մտերիմը։ «Մենք ցանկանում ենք գնել մեր ապրանքները, մերը՝ վաճառել ձեզ, ձեզ հետ ազատ առևտուր անել, որքանով դա հնարավոր է»,- ասվում է Մեյի հայտարարության մեջ։
Բացի այդ՝ Մեյը որոշել է միավորման կոչ անել Brexit-ի կողմնակիցներին և հակառակորդներին։