
«Եթե Ռուսաստանը չմիջամտեր, ահաբեկիչները Դամասկոսը կգրավեին 2-3 շաբաթվա ընթացքում». Լավրով

Եթե Ռուսաստանը չմիջամտեր Սիրիայի հակամարտությանը, ահաբեկիչները Դամասկոսը կգրավեին 2-3 շաբաթվա ընթացքում, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր միջամտությունը սիրիական հարցին Սիրիայի կառավարության օրինական հարցման հիման վրա ճիշտ քայլ էր։ Դա, ինչպես և պահանջում է ՄԱԿ-ի բանաձևը, թույլ է տվել Սիրիային մնալ բազմազգ և բազմակրոն երկիր»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նրանք, որոնք չեն ցանկանում կատարել ՄԱԿ-ի բանաձևերը Սիրիայի հարցով, հանցագործություն են կատարում»։