Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ. «Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։

Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930