Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ է տարահանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով:
Հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց ՌԴ-ի «սև ցուցակում» հայտնված հայ քաղաքացիների ճակատագրից:
«Մեր ծառայության միջոցով մենք մինչև հիմա ուղարկել ենք 15 հազարից ավելի նամակներ: Շուրջ 6000 դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հարցերի հետ կապված չունի ռեգուլյացիաներ»:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիբել Յիղիթալփը Դիարբեքիրում իր իսկ տան առջև ձերբակալվել է:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչական կենտրոնի՝ Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս:
«Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որին մեկ դեմ արտահայտվող է եղել, ու այդ դեմը ես եմ եղել»,- այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հարակից զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ դեմոկրատ Ջիմի Քարտերը Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքական համակարգը բնութագրել է որպես «օլիգարխիա»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Հասկանալի է, որ դիվանագիտական այդ հանդիպումների ժամանակ մի բան պետք է ստորագրենք, այդուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում՝ նման տիպի համաձայնագրերն ընդհանրապես ՀՀ-ին ի՞նչ կարող են տալ»:
ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել է դերասան Ֆրենկ Վինսենթը, որն առավել հայտնի է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում:
Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում մեկնարկել են «Արեւմուտք-2017» համատեղ ռազմավարական զորավարժությունները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը:
Հոլիվուդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորիկից հետո չկար էետրաէներգիա եւ չէին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել է ութի:
Առնվազն 15 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ նավը շրջվել է Հնդկաստանի Յամունա գետում:
Կուբայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար բնակելի շինություն է տուժել «Իրմա» փոթորկի հետեւանքով, որը հանգստյան օրերին մոլեգնել է կղզում:
Առնվազն 25 մարդ է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրի հյուսիս – արեւելքում մուսուլմանական ընտանիքների երեխաների գիշերօթիկ դպրոցում սեպտեմբերի 14-ին բռնկած հրդեհի հետեւանքով:
ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում:
Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը եւ առանց որեւէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից:
Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Թվում էր, թե ընդդիմությունը պետք է փչացներ Կարեն Կարապետյանի եւ կառավարության տարեդարձը, որը համընկել էր հարցուպատասխանի օրվա հետ։
Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:
Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ:
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը:
Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:
«Շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵԱՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵԱՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:
Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող է թույլ տալ ձմռանից ոչ շուտ։