![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905253.jpg)
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիբել Յիղիթալփը Դիարբեքիրում իր իսկ տան առջև ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Յիղիթալփի դեմ մեղադրական զեկույց է պատրաստել: Պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետության ռազմական ու անվտանգության մարմիններին հրապարակայնորեն ծաղրելու» մեջ:
Թուրքական բանտերում կալանավորված քրդամետ կուսակցության պատգամավորների թիվը 8-ն: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: