Լյովա Խաչատրյանին մերժել են. թեկնածությունը չի կարող առաջադրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Լյովա Խաչատրյանին չեն գրանցել համայնքապետի թեկնածու: Թերթի տեղեկություններով՝ Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում պայքարում էր Լյովա Խաչատրյանի դեմ, նրան սատարողներին սպառնում քրեական գործերով։ Ըստ լուրերի՝ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930