Ինչո՞ւ ԱԺ կիսադատարկ դահլիճում կառավարությանն ու վարչապետին «բմբլող» հարցեր չհնչեցին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դրայվի իսպառ բացակայությամբ։
Թվում էր, թե ընդդիմությունը պետք է փչացներ Կարեն Կարապետյանի եւ կառավարության տարեդարձը, որը համընկել էր հարցուպատասխանի օրվա հետ։
Բայց կիսադատարկ դահլիճում կառավարությանն ու վարչապետին «բմբլող» հարցեր չհնչեցին։ Մինչդեռ նրա նշանակման օրը նախկին ԱԺ-ի ընդդիմադիրները քարը քարին չէին թողնում։ Ոչ մի էքսպրեսիա, ոչ մի էմոցիա չկար ո՛չ հարցերում, ո՛չ պատասխաններում։
Դահլիճում փորձեցինք վարչապետից իմանալ՝ մտադի՞ր է շփվել լրագրողների հետ։ «Չե՞ք հոգնել ինձանից»,- կատակեց Կարապետյանը՝ խոստանալով նոյեմբերին խոսել։ Մենք էլ կատակին հակադարձեցինք՝ կարեւորը, որ իշխանությունները չհոգնեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: