Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը անհնարին է համարել ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելը եւ սպառնացել է նրա լիակատար ոչնչացմամբ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին երկարաձգել է երկրում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը:
Պայթյունի հետևանքով մեր բանակի 8 զինծառայող նահատակվել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ։ Պայթունը լսվել է նաև մերձակայքի բնակավայրերում։
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»:
Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները սեպտեմբերի լույս 15-ի գիշերն սկսել են հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ընթացքում Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին քվեների պաշտպանության արշավը:
ԱՄՆ-ը եւս երեք ամսով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միեւնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է:
Հարավկորեացի զինվորականները երկու «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռ են արձակել ի պատասխան ԿԺԴՀ-ում կատարված հերթական փորձարկումների:
«Տղա՞ եք բերում» Հայաստանից սաքրեբուլոյի ընտրությունների շեմին` Ջավախքի մասով։ «Ոչ, նման հարց այցի օրակարգում չկա»,- հավատացրեց մեր զրուցակիցը: Բաբլոյանի այցը կառանձնանա եւս մեկ շտրիխով. մինչ այժմ Թբիլիսիում չկա հուշատախտակ, որն արձանագրում է, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը. հիշեցնենք, որ Հայաստանի առաջին կառավարությունն այդ օրերին գտնվում էր Թբիլիսիում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակումից հետո դիմել է բոլոր երկրներին հյուսիսկորեական վարչակարգի դեմ նոր միջոցներ ձեռնարկելու կոչով:
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ կարգավորել իր հարաբերությունները նրա հետ։
Մեծ հաշվով Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, եւ Ադրբեջանը հենց փողի միջոցով է փորձում իր շահերն առաջ տանել:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ընտրական օրենսգրքի հեղինակներից Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի գտնում փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, համաձայն որի՝ ռեյտինգայինով ընտրված պատգամավորի փոխարեն խորհրդարան կգա ոչ թե տվյալ տարածքում հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն, այլ համամասնական ցուցակի հաջորդ համարը։
Ներկայումս ազատազրկված Այսել Թուղլուքը մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով հատուկ թույլտվությամբ դուրս է եկել Քոջաելիի փակ ռեժիմի բանտից: Հանգուցյալին հողին հանձնելու նպատակով սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն:
ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանն զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։
Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. Այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է:
Աշխարհի ամենածեր պանդան՝ Բասի մականվամբ, սատկել է Չինաստանի Ֆուցզյան արեւելյան նահանգի Ֆուչժոու քաղաքի գիտահետազոտական կենտրոնի տարածքում:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն է գցել:
Մինչ քաղաքական բեմահարթակում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր հանրապետության անդամակցությունը դադարեցնելու «Ելք» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, փորձագիտական որոշ շրջանակներ զգուշացնում են, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու դեպքում «սուրբ տեղը դատարկ չի մնա», և մեր հարևանները` Թուրքիան և Ադրբեջանը, կշտապեն մտնել այդ միություն:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Լիբիան դառնա այն վայրը, որտեղ կարող է վերածնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազﬔլու հավանականությանը:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մաﬔդյարովի առաջիկա հանդիպուﬕց շրջադարձի ակնկալիքներ չունի:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ﬔկ տարվա գործունեությունը:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ են կարող անել սփյուռքահայերը Հայաստանի համար, և ինչ է կարող անել Հայաստանը Սփյուռքում բնակվող իր հայրենակիցների համար, քանի որ երկու կողմն էլ ունեն իրենց կարիքները»,- նշում է Լևոն Ավդոյանը:
Անգլիայի Բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրել նոր դրամանիշ՝ անգլիացի գրող Ջեյն Օսթինի պատկերով՝ ի պատիվ նշանավոր վիպագրի ծննդյան 200-ամյակի:
Վենեսուելայի իշխանությունները նավթի վաճառականներին հայտնել են, որ երկրում այլես չի թույլատրվի նավթային գործարքների վճարումներ կատարել եւ ընդունել դոլարներով:
Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ: «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակում հայտարարված «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի փակման արարողության շրջանակում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: