Բաժիններ՝

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի, անհետ կորածների որոնումները շարունակվում են

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում օրերս տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հունվարի 26-ին հասել է 17-ի, հայտնել է երկրի Աղետների հետևանքների վերացման գործակալությունը։ Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սողանքը տեղի է ունեցել հունվարի 24-ի առավոտյան Բանդունգ Բարատ շրջանի բնակելի թաղամասում։ Դրան նախորդել էին հորդառատ անձրևներ, որոնք, ըստ կանխատեսումների, կարող են շարունակվել ևս մեկ շաբաթ։

Սողանքից տուժած Պասիր Լանգու գյուղը գտնվում է մայրաքաղաք Ջակարտայից 100 կմ հեռավորության վրա։ Ավելի քան 30 տուն մնացել է սողանքի տակ։

73 մարդ դեռ անհետ կորած է։ Նրանց որոնումներին խանգարում են վատ եղանակը և տեղի ունեցած ավելի փոքր սողանքը։

Երկու ամիս առաջ՝ 2025 թ. նոյեմբերին, Սումատրա կղզում հորդառատ անձրևները և սողանքները 1200 զոհի պատճառ էին դարձել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս