Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով:

Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառու­թյունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղա­փարներին:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարու­նակում է խորանալ և ընդլայնվել:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031