
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին». Իվան Վոլինկին. «Ազատություն»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը:
«Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է, – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դեսպանը՝ հիմնավորելով,- Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արմևտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից:
Ի պատասխան հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասաց․ «Միանշանակ է, որ անցյած տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկան»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: