Բաժիններ՝

Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի տարածքները

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հունվարի 26-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Լիբանանին։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարվածի տակ են հայտնվել Իկլիմ աթ-Թուֆֆահ շրջանի Ակմատա-Լոյզիա բարձունքները։ Բացի այդ, առավոտյան իսրայելական ուժերը կրակ են բացել Բլիդա բնակավայրի ծայրամասի ուղղությամբ։

Asharq al-Awsat թերթը հայտնել է, որ հունվարի 25-ին Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջանների վրա ավիահարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Թերթը հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է քննադատել նախագահական գրասենյակին և կառավարությանը Իսրայելի ագրեսիային դիմակայելու և հիմնական խնդիրները լուծելու «ձախողման» համար։ Խոսքը, մասնավորապես, լիբանանցի բանտարկյալների հարցի, տարածքային խախտումների դադարեցման և ազգային ինքնիշխանության պաշտպանության մասին է:

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր հերթին հունվարի 25-ին հայտարարել է, որ հարվածել է Լիբանանի մի քանի շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նշվում է, որ հարվածները թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստները և ռազմական ենթակառուցվածքները։ Բացի այդ, հարվածներ են ուղղվել «Հեզբոլլահ»-ի Ռադվան ուժերի կողմից ԻՊԲ զորքերի և Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու համար օգտագործվող բազայում գտնվող ռազմական կառույցին։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել է գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031