![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/851704.jpg)
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ըստ «Ռիա-նովոստիի»՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,- ասել է Բուշեն:
Նրա խոսքով` Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,- ասել է Բուշեն: