Բաժիններ՝

Հռոմի Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող։ Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հռոմի Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը հետ հանդիպման ժամանակ։ Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Հռոմի Պապի այցը բացառիկ է իր կարգախոսով՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» և հավելել, որ այցը առանձնահատուկ միջազգային հնչեղություն կունենա. քանի որ այն լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930