Բաժիններ՝

Ռուս միլիարդատեր Մորդաշովը Ռուսաստանի գործարար կլիման համարել է «թշնամական»

Ռուս միլիարդատեր Ալեքսանդր Մորդաշովը նախազգուշացրել է, որ տնտեսական աճի արագացումն անհնար է առանց դատական և իրավական համակարգերի բարեփոխումների: Նա նաև ասել է, թե Ռուսաստանի գործարար կլիման « բավական թշնամական է», գրում է rbc.ru-ն:

Գործարարի կարծիքով՝ բարեփոխումների գլխավոր առաջնայնությունները դատական համակարգն է, սեփականության իրավունքն ու իրավապահ մարմինները: «Դա մեկ բազմանկյուն խնդիր է, գուցե, խոշորագույնը»,- ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում:

«Մեզ անհրաժեշտ է լավացնել գործարար մթնոլորտը երկրում, իսկ մեզ մոտ նախկինի պես թշնամական մթնոլորտ է, հատկապես մանր և միջին բիզնեսի նկատմամբ»,- ասել է նա:

Գործարարը կարծում է, որ «առանց զգալի բարեփոխումների չի կարելի ակնկալել աճի բարձր տեմպեր»: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը կսկսի աճել տարվա երկրորդ կեսին կամ հաջորդ տարեսկզբին:

Մորդաշովը ենթադրում է, որ արևմտյան պատժամիջոցները շեղում են ՌԴ կառավարության ուշադրությունը բարեփոխումների անցկացումից:
Գործարարը «Սևերստալի» հիմնական բաժնետերն է: Forbes-ի վարկածով՝ նրա կարողությունը 12,5 մլրդ դոլար է, ինչը նրան դարձնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Bloomberg-ի տվյալով՝ Մորդաշովի կարողությունը տարեսկզբից նվազել է 70 միլիոն դոլարով՝ մինչև 12,2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս