
Սինգապուրն ամենաերջանիկ երկիրն է՝ ըստ Bloomberg-ի վարկածի

Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ համաձայն Bloomberg-ի վարկանշային աղյուսակի, որը հաշվարկվում է ինֆլյացիայի և գործազրկության բանաձևերով:
Սինգապուրում տարեկան ինֆլյացիան կազմել է 1,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը նվազել է մինչև 1,9 տոկոս:
Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Վենեսուելան՝ ինֆլյացիայի ռեկորդային տեմպերով: Այլ երկրների մասին տվյալներ ներկայացված չեն:
Մինչ այդ ամենաերջանիկ երկիր էր ճանաչվել Թաիլանդը:
Վենեսուելայում ինֆլյացիան գերազանցում է տարեկան 180 տոկոսը: Երկրում պարենային ապրանքների պակասուրդ է:
Փարձագետները ենթադրում են, որ Սինգապուրում ՀՆԱ-ն 2016թ. կդանդաղի մինչև 1,8, հայտնում է snob.ru-ն: