Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. Կոբախիձե

Այսօր, երբ աշխարհը վերագնահատում է առևտրային ուղիները, մեր երկիրը դառնում է տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ։

«Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևոր են այս գործընթացի համար։ Արտահանման և ներմուծման ցուցանիշների աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական Միության հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ։ Այս համակարգը՝ մեկ հայտարարագրով և մեկ երաշխիքով, ապահովում է ապրանքների անխափան տեղաշարժը Եվրոպական Միության և Կոնվենցիային մասնակցող 39 երկրի շրջանակներում։ Ավելին, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա, որը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է», – նշել է վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031