«Վաղարշապատում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ խոսեցինք կորստի, անորոշության, բայց նաև վերադարձի հավատքի ու հնարավորության մասին». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Գործընկերներիս հետ հանդիպեցինք Վաղարշապատում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ, ովքեր այսօր ապրում են բռնի տեղահանության ծանր հետևանքների մեջ։ Զրույցի առանցքում մեր առջև կանգնած սոցիալական և իրավական խնդիրներն էին, բայց ամենակարևորը՝ վերադարձի իրավունքը, որը չի կարող ջնջվել ոչ մի պայմանով։
Խոսեցինք կորստի, անորոշության, բայց նաև վերադարձի հավատքի ու հնարավորության մասին։ Ընդգծվեց, որ վերադարձը միայն ցանկություն չէ, այլ անժամանցելի իրավունք, որի պաշտպանությունն ու օրակարգում պահելը պարտավորություն է թե՛ պետության, թե՛ ողջ հայկական հասարակության համար»:

