Բաժիններ՝

Իգդիր նահանգի մուտքի մոտ տեղադրված հայերեն «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները հեռացվել են

Թուրքիայի Իգդիր նահանգում հեռացվել են հայերեն տառերով «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները, որոնք ամրացված էին Թուզուլջա բնակավայրի մուտքի մոտ, հայտնում է cnnturk.com-ը:

APA գործակալության հաղորդմամբ՝ պատճառը եղել է Իգդիրում բնակվող ադրբեջանցիների դժգոհությունը:

57694caff0dc1e5268a7a2ef

57694de4cbbf340d4040e0f2

Այն բանից հետո, երբ վերջիններս արտահայտել են իրենց դժգոհությունը, Թուզուլջայի ղեկավարությունը հրշեջ բրիգադի օգնությամբ հանել է հայերենով գրությունները:

57694cb404207c5fb4b5ec85

Նշենք, որ անցած տարի սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող բնակավայրի մուտքի մոտ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ թուրքերեն, հայերեն, քրդերեն ու անգլերեն լեզուներով տեղադրվել էին «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները:

57694cb2e50aa946e8eae4a0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930