Բաժիններ՝

«Հնարավոր հարվածը Իրանին տարածաշրջանում իրավիճակի անկայունացման կհանգեցնի». Պեսկով

Իրանին հնարավոր հարվածը տարածաշրջանում անկայունացման կհանգեցներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր կողմերից կցանկանար զսպվածություն ակնկալել։

«Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի նպաստի լարվածության դեէսկալացիային։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերից զսպվածություն ակնկալել և միտվածություն բացառապես խաղաղ բանակցությունների՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք արդիական են թվում», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 30 հազար մարդ է զոհվել։ Հունվարի 23-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանում վերջերս տեղի ունեցած զինված անկարգությունների ժամանակ 3,117 մարդ է զոհվել։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս