Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 26-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Հունվարի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
