ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն օգոստոսին

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:

«Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հաստատել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում հաստատել էր երեք երկրի ղեկավարների հանդիպման նախապատրաստման փաստը` նշելով, որ այն կարող է լինել մոտակա ժամանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031