Բաժիններ՝

Բերնի Սանդերսն իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին

Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին Սանդերսը հայտարարել է Քլինթոնի հետ համատեղ հանրահավաքի ընթացքում Նյու Հեմփշիր նահանգում:

«Հիլարի Քլինթոնը հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար պայքարը: Ես նրան շնորհավորում եմ այս կապակցությամբ: Մտադիր եմ անել հնարավորը, որպեսզի նա դառնա ԱՄՆ նախագահ»,-­ ասել է Բերնի Սանդերսը:

Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների մեկնարկից ի վեր Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը Քլինթոնի հիմնական, իսկ քարոզարշավի կեսերից արդեն միակ մրցակիցն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031