
Իրանը 32 տոննա ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունն ստորագրել է 32 տոննա ծանր ջրի գնման համաձայնագիր, ծանր ջուր, որն օգտագործվել է Իրանի միջուկային օբյեկտում: Գործարքի գումարը գնահատվել է 8,6 միլիոն դոլար:
«Այս պահին մենք ԱՄՆ-ին ենք վաճառել 32 տոննա ծանր ջուր եւ դրա դիմաց փողն ստացել ենք: Ծանր ջուրն ուղարկվել է ԱՄՆ»,- հայտարարել է Արաքչին Sima 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հեռուստաալիքի հաղորդման մեջ գործարքի վերջնական գումարը չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: