Բաժիններ՝

Քլինթոնը Թրամփից ժողովրդականության գծով տարբերությունը հասցրել է մինչեւ 13 տոկոս, հարցախույզ

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել Է Դեմոկրատական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, ամերիկացի ընտրողների շրջանում մինչեւ 13 տոկոս մեծացրել Է ժողովրդականության գծով
հասցրել է ﬕնչեւ  տարբերությունը նախագահի աթոռի համար պայքարում իր գլխավոր մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից:

Այս մասին են վկայում հասարակական նոր հարցման՝ հուլիսի 12-ին հրապարակված արդյունքները, որն անցկացրել Է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը՝ Reuters գործակալության հետ համատեղ:

Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հւլիսի 8-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակամիջոցում, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություներում Թրամփի օգտին պատրաստ Է ձայնը տալու հարցվածների 33 տոկոսը, Քլինթոնին մտադիր Է պաշտպանել հարցման մասնակիցների 46 տոկոսը: Եվս 21 տոկոսը առայժմ չի կարողացել որոշել, թե ում Է տալու նախապատվությունը:

Այսպիսով, թեկնածուների միջեւ տարբերությունը կազմում Է 13 տոկոս:
Անցյալ շաբաթ տարբերությունն, Ipsos-ի եւ Reuters-ի տվյալներով, հավասար Էր 10 տոկոսի: Այդ ժամանակ Թրամփին իր համակրանքն Էր հայտնել հարցման մասնակիցների 35 տոկոսը, Քլինթոնին՝ 45 տոկսը, չԷր կողմնորորոշվել՝ 20 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս