Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:

ՀՀ Նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել Նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031