Բաժիններ՝

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը կանչվել է ցուցմունք տալու

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Անկարայում կանչվել է ցուցմունք տալու: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բահչելիի հարցաքննությունը տեղի կունենա Բուրսայի դատախազության կողմից` 2013 թվականի մարտի 13-ին կազմակերպած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ «ժողովրդին հրապարակայնորեն հրահրելու» մեղադրանքով սկսված հետաքննության շրջանակում:

Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:

Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը: 57 պատգամավորի դեմ 117 դատական գործ է պատրաստվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031