Բաժիններ՝

Գերմանիան 299 պոտենցիալ ահաբեկչի մասին տեղեկություն է փոխանցել ԱՄՆ-­ին

Գերմանիայի իրավապահ մարմինները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին են հանձնել Գերմանիայում գտնվող 299 պոտենցիալ ահաբեկչի մասին տեղեկություններ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-­ը:

Գերմանական Rheinische Post­-ը հայտնում է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը 2016 թվականի մայիսին Վաշինգտոնում ստորագրել է համաձայնագիր, որը ենթադրում է ահաբեկիչների մասին տեղեկատվության ավելի ինտենսիվ փոխանակություն: Դրանից հետո, գերմանական իրավապահ մարմինները ամերիկացի գործընկերներին են փոխանցել շուրջ 3 հարյուր մարդու մասին տեղեկություններ, այդ թվում և անձնագրային տվյալներ: Նրանցից 159­-ն ունեն Գերմանիայի քաղաքացիություն:

Rheinische Post-­ը հայտնում է, որ ցուցակում կան երկու տեսակի քաղաքացիներ: Առաջինը` մարդիկ, ովքեր պոտենցիալ վտանգավոր են, իսկ երկրորդը` ում վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031