
Մերկելն ու Էրդողանը խոսել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Վարշավայում և ի թիվս այլ հարցերի քննարկել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի
ընդունման հարցը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հանդիպումը նախատեսված 45 րոպեից ավել է տևել: Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին` կապված Բունդեսթագում ընդունված բանաձևի հետ:
Նույն աղբյուրի համաձայն` Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ «կանի առավելագույնը` վստահեցնելու, որ այդ դեպքը չի վնասի թուրքգերմանական հարաբերություններին»:
Թուրքական աղբյուրը հայտնում է նաև, որ Մերկելն Էրդողանի հետ քննարկել է գերմանական պատվիրակությունը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա թույլ չտալու միջադեպի մասին: Էրդողանը խոստացել է ուսումնասիրել
գերմանական կողմի դիմումը:
Կողմերը խոսել են նաև սիրիական ճգնաժամի, փախստականների հարցի մասին:
Մերկելը հանդիպումից հետո լրագրողներին տված կարճ հարցազրույցում կառուցողական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հանդիպումը:
Reutersը հիշեցնում է, որ Վարշավայում երկու երկրի ղեկավարների հանդիպումն առաջինն է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից և դրանով պայմանավորված թուրքգերմանական հարաբերություններում
լարվածության աճից հետո: