
Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի

ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի ընթացքում կընդունվեն փոքր-ինչ ավելի կոշտ որոշումներ, քան նախորդ գագաթաժողովին: Բայց ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ խուսափում են ուժի ցուցադրությունից, խուսափում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, ուստի, կարծում եմ, Ռուսաստանը չի զարմանա գագաթաժողովի արդյունքներից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի հնարավոր արդյունքներին: Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ Ռուսաստանը զարմանա, պետք է դիմի իր խոստացած պատասխան քայլերին, որոնց դեպքում Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի:
«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները կգնահատեն պահի լրջությունը, ինչպես միշտ են անում»,- ակնարկել է վրացի դիվանագետը: Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, թե ՆԱՏՕ-ն զգույշ է լինելու, հենց այդ պատճառով էլ հայտարարվել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ արևմտյան կառույցները ձգտում են հնարավորինս քաղաքական-դիվանագիտական ուղիներով լուծել առաջացած խնդիրները: «Այդ պատճառով փորձում են հեռու մնալ այնպիսի որոշումներից, որոնք կհրահրեն Ռուսաստանին՝ կարծելով, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում պաշտպանական համակարգերի փոփոխությունը՝ ընդլայնումը, համալրումը նոր ուժերով, արդեն իսկ որոշակի ուղերձ կդառնա Ռուսաստանի համար»,- նկատել է Ստյուարտը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: