Բաժիններ՝

Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է շուրջ 230 հազար մարդ

Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է շուրջ 230 հազար մարդՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան Ֆուցզյան նահանգում հզոր «Նեպարտակ» թայֆունի մոտենալու հետ կապված տարհանվել է շուրջ 230 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

Մարդկանց տարհանել են այն շրջաններից, որոնք թայֆունի հետևանքով ռիսկային են համարվում: Մասնավորապես դա վերաբերում է այն շրջաններին, որտեղ կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջանալ: Հրահանգվել է նավերին վերադառնալ նավահանգիստ: Ընդ որում, Ֆուցզյանում քաղաքացիական նավերի նավակազմում կա ավելի քան 30 հազար նավ:

Նախօրեին «Նեպարտակ» թայֆունը Թայվանի հյուսիս­արևելյան հատվածում երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, 70 մարդ վիրավորվել էր, իսկ հարյուր հազարավոր տներ` վնասվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031