
Հալեպի հրթիռակոծման հետևանքով երկու հայ է վիրավորվել

Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 8-ին ին Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծման հետևանքով 40 զոհ է արձանագրվել`
մեծամասամբ երեխաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից,
250 մարդ վիրավոր է:
Նոր Գյուղ շրջանում վիրավորվել են երկու հայուհիներ` Հռիփսիմե Ղազարյանն ու Սոսի Ղազարյան Հեքիմյանը:
Հռիփսիմեի վիճակը կայուն է, նա արդեն դուրս է եկել հիվանդանոցից: Սոսի Ղազարյան Հեքիմյանը պետք է վիրահատության ենթարկվի: